Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կամային հաղթանակ տոնեց «Բրայթոնի» նկատմամբ:
Առաջին խաղակեսում հյուրերին առաջ մղեց «Յունայթեդի» նախկին հարձակվող Դենի Ուելբեքը, իակ երկրորդ խաղակեսի 17-րդ րոպեին Ռեշֆորդը խփեց պատասխան գնդակը՝ 1-1: 83-րդ րոպեին Գրինվուդը խփեց իր թիմի երկրորդ գնդակն ու 3 միավոր պարգևեց «Յունայթեդին»:
Այս հաղթանակից հետո Սուլշերի թիմը 60 միավորով երկրորդն է, իսկ «Բրայթոնը» 32 միավորով 16-րդ հորիզոնականում է: