Պաշտպան Դավիդ Լուիսը աջ ծնկի թեթև վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Վիրահատությունը հաջող է անցել, բրազիլացին արդեն տուն է վերադարձել։ Առաջիկա օրերին Լուիսը պիտի վերականգնողական գործընթաց սկսի։
Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր խումբ կվերադառնա մի քանի շաբաթից։