VBet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին» և հիմնական ժամանակում պարտվելով նվազագույն հաշվով՝ կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:
Դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր նվազագույն հաշվով:
Պատասխան խաղում ունենալով մի շարք հնարավորություններ տանտերերը չկարողացան գրավել մրցակցի դարպասը: 93-րդ րոպեին Վահագն Ավազյանի փոխանցումից հետո Էդգար Մովսեսյանը առաջ մղեց չարենցավանյան թիմին ու դիմակայությունում հավասարեցնելով հաշիվը՝ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: