Չարենցավանի «Վանի» նորեկ Էմմանուել Ատտահին միացել է թիմին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վերջապես մեզ միացավ մեր նորեկը: 23-ամյա գանացի կիսապաշտապան Էմմանուել Ատտահի հետ պայմագիրը կնքվել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց նա կարողացավ տեղափոխվել Հայաստան միայն հիմա:
Բարի գալուստ ընտանիք, Էմմանուել»,-ասված է հայտարարությունում:
ՀՊԼ 18-րդ տուրից հետո «Վանը» 15 միավորով 7-րդն է: