«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 30-րդ տուրում «Լեսթերի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
««Լեսթերը» անհավանական թիմ է։ Այսօր մենք ավելի համբերատար էինք։ Այս արդյունքը մեծ քայլ է դեպի ԱՊԼ հաղթանակ։
Միջազգային դադարից հետո երբեք չես իմանում՝ ինչ մարզավիճակում կլինեն ֆուտբոլիստներդ, բայց ես վստահում եմ իմ խաղացողներին։
Անգլիայի առաջնությունում հաղթելուց հաճելի բան չկա, մրցաշարը ձգվում է 11 ամիս, այն շատ բարդ է։ Մենք մոտ ենք տիտղոսին, մնացել է 3 հաղթանակ տանել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։