ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և կմեկնարկի 23:00-ին: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Արսենալ». Լենո, Տիրնի, Հոլդինգ, Գաբրիել, Չեմբերս, Սեբալյոս, Պարտի, Պեպե, Էդեգոր, Օբամեյանգ, Լյակազետ:
«Լիվերպուլ». Ալիսոն, Ռոբերտսոն, Ֆիլիպս, Կաբակ, Ալեքսանդր-Առնոլդ, Միլներ, Տյագո Ալկանտարա, Ֆաբինյո, Մանե, Ֆիրմինո, Սալահ:
«Արսենալը» 29 խաղից հետո 42 միավոր ունի իր ակտիվում ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մերսիսայդցիները 46 միավորով 7-րդ տեղում են:
Անգլիայի առաջնության առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է 71 միավորով: