Լա Լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթել է «Էյբարին»:
Զինեդին Զիդանի թիմը բոլոր մրցաշարերում առանց պարտությունների շարքը հասցրել է 11-ի: Այս ընթացքում թիմը 9 հաղթանակ է տարել, 2 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի:
Հաջորդ խաղում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում: Հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին: