Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին» ու 1-2 հաշվով պարտություն կրեց։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկված չէր հյուրերի հայտացուցակում։
Միաժամանակ ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու նորից պարտություն կրեց 1-2 հաշվով։
Նախ, Շուլցը դարձավ ինքնագոլի հեղինակ, ապա Հումելսը հավասարեցրեց հաշիվն, իսկ Սիլվան ավելի ուշ հաղթանակ պարգևեց հյուրերին։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բայեր»-«Շալկե»՝ 2-1
«Մայնց»-«Արմինիա»՝ 1-1
«Վոլֆսբուրգ»-«Քյոլն»՝ 1-0: