«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ գրեթե բացառում է Սերխիո Ագուերոյի փոխարեն նոր հարձակվող ձեռք բերելու հնարավորությունը, ով մրցաշրջանի ավարտից հեռանալու է թիմից:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ներկայիս գներով մենք ոչ մի հարձակվող չենք գնի: Անհնար է դա։ Մենք չենք կարող դա թույլ տալ մեզ:
Բոլոր ակումբները ֆինանսական խնդիրներ ունեն, և մենք բացառություն չենք: Այսօր ավելի հավանական է, որ հաջորդ մրցաշրջանի համար մենք ձեռք չենք բերելու հարձակվողի», – մեջբերում է Գվարդիոլային BBC- ին։