NBA-ի կանոնավոր առաջնությունում Դենվեր Նագեթսը հաղթեց Լոս Անջելես Կլիպերսին 101: 94 հաշվով: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջամալ Մյուրեյն էր, ով վաստակեց 23 միավոր, Նիկոլա Յոկիչն իր ակտիվում ունի 14 միավոր:
Բրուքլին Նեթսը 111: 89 հաշվով հաղթեց Շարլոտին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջեֆ Գրինն էր, ով վաստակեց 21 միավոր: Քայրի Իրվինգը դաբլ-դաբլ գրանցեց՝ 15 միավոր և 11 խափանում։ Բրուքլինը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Սան Անտոնիո — Ատլանտա — 129:134
Մայամի — Գոլդեն Սթեյթ — 116:109
Քլիվլենդ — Ֆիլադելֆիա — 94։114
Նյու Օրլեան — Օրլանդո — 110:115
Դեթրոյթ — Վաշինգտոն — 120:91
Բասկետբոլի ազգային ասոցիացիան նշել է գարնան առաջին ամսվա առաջնության լավագույն խաղացողներին: Բրուքլին Նեթսի պաշտպան Ջեյմս Հարդենը (խաղում միջինը 27,9 միավոր) ճանաչվեց լավագույնը Արևելյան կոնֆերենցիայում։ Արևմուտքում մարտ ամսվա լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Դենվեր Նագեթսի խաղացող Նիկոլա Յոկիչը (միջինը 27,1 միավոր):