Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին կիսվել է «Սելթիկի» գլխավոր մարզիչ նշանակվելու հավանականության վերաբերյալ իր կարծիքով:
«Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է ակումբում, բայց ես հարգում եմ «Սելթիկին», ինչպես աշխարհի շատ մարդիկ: Ես չեմ կարող ոչինչ ասել իմ թեկնածության մասին լուրերի մասին, բայց ես լիովին համոզված եմ, որ ցանկանում եմ կրկին մարզել», — Անրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ իր ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Անրին աշխատել է «Արսենալի» ու Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ հետո դարձել է «Մոնակոյի» գլխավոր մարզիչ: 43-ամյա խաղացողի վերջին ակումբը Մոնրեալն էր, որն Անրին լքեց այս տարվա փետրվարին: