«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» կենտրոնական պաշտպան Նաթանի ծառայություններով, ով վարձավճարով հանդես է գալիս «ՌԲ Բրագանտինոյում»:
Ըստ Sport.es- ի, կատալոնական ակումբի սկաուտները երկար ժամանակ հետևում են խաղացողին և նախկինում բազմիցս դիտել են 20-ամյա բրազիլացու խաղերը, ով այս մրցաշրջանում միայն մեկ հանդիպում է անցկացրել իր նոր թիմի կազմում:
Նաթանի գործող պայմանագիրը «Ֆլամենգոյի» հետ ավարտվում է 2024 թվականին, իսկ նրա պայմանագիրը ներառում է 70 միլիոն եվրոյի փոխհատուցման կետ:
Ակնկալվում է, որ «Բարսան» կքննարկի ֆուտբոլիստի տրանսֆերը և կփորձի զգալիորեն իջեցնել երիտասարդ պաշտպանի տրանսֆերային արժեքը, ով կարող է երկարաժամկետ փոխարինող դառնալ Ժերար Պիկեի համար: