ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Բախտիոր Զայնուտդինովը հայտնվել է «Ատալանտայի» դիտակետում: Ֆուտբոլիստը ընդգրկված է իտալական ակումբի տրանսֆերային ցուցակում, հայտնում է Sport24-ը:
Նշվում է, որ «Ատալանտան» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել ձախ եզրը և հետաքրքրություն է ցուցաբերում Ղազախստանի հավաքականի խաղացողի նկատմամբ:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը անցկացրել է 22 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
Զայնուտդինովը ԲԿՄԱ է տեղափոխվել «Ռոստովից» 2020 թվականին: