«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոյ Քինն ասել է, որ հարձակվող Հարի Քեյնը պետք է հեռանա «Տոտենհեմից» այս ամառ․
«Եթե դու թոփ-ֆուտբոլիստ ես, ապա դու հաստատ ցանկանում ես կարևոր տիտղոսներ նվաճել։ Առջևում «Տոտենհեմին» մի քանի կարևոր ամիս է սպասվում․ թիմը խաղալու է անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում ու փորձելու է դուրս գալ ԱՊԼ-ի լավագույն քառյակ։ Բայց հարցն այն է՝ արդյոք կկարողանա՞ն։ Հաջոր մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելը մեծ հարց է։
Արդյոք սա ազդո՞ւմ է Քեյնի վրա․ նա գործող պայմանագիր ունի ու վերջին խոսքը կլինի «Տոտենհեմինը», բայց եթե ես Քեյնի տեղում լինեի, կփոխեի ակումբս, որպեսզի հաղթեմ իսկապես կարևոր մրցաշարերում։ «Տոտենհեմում» դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Քեյնը։
Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։