«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ճանաչվել է անգլիական թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական կայքում՝ երկրպագուների շրջանում։
29-ամյա բելգիացին լավագույնի կոչման համար քվեարակությունում շրջանցել է Էմերիկ Լապորտային և Ֆերնանդինյոյին։
Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է ճանաչվել ամսվա լավագույն խաղացող։
What a month for our @DeBruyneKev, voted @etihad POTM! 🤩
Ask KDB a question for your chance to win his signed shirt! 👕
🔷 #ManCity | https://t.co/axa0klUGiM
— Manchester City (@ManCity) March 29, 2021
Մարտին Դե Բրույնեն 5 խաղում 4 գոլ է խփել․ երկու անգամ աչքի է ընկել անգլիական Պրեմիեր-լիգայում, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, մեկ անգամ էլ՝ Անգլիայի Գավաթում։
Դե Բրույնեն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։