«Յուվենտուսը» հետևում է «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Լի Կան Ինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Նրանք ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կորեացի ֆուտբոլիստի և «չղջիկների» ղեկավարության միջև անորոշությունը պայմանագրի երկարաձգման հարցում կարող է օգնել տրանսֆերի իրականացմանը: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը:
Բացի «Ծեր սենյորայից», խաղացողով հետաքրքրված են նաև այլ ակումբներ, բայց ակումբների անունները չի նշվում:
Այս մրցաշրջանում Լի Կան Ինը անցկացրել է 23 խաղ՝ դառնալով մեկ գոլի եւ չորս գոլային փոխանցման հեղինակ: