«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով նախկինում խաղացել է Մադրիդի «Ռեալում» եւ «Բավարիայում», վստահություն է հայտնել, որ իր ներկայիս ակումբը կարող է առաջատար դերեր ստանձնել Եվրոպայում:
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ Եվրոպայի մեծ ակումբներում: Երախտապարտ եմ ճակատագրին աշխարհի երկու խոշոր ակումբներում խաղալու համար: Իմ շատ հույսեր ու երազանքներ իրականություն են դարձել, բայց երբ դա տեղի է ունենում, դուք ցանկանում եք ավելին ձեռք բերել: Քայլ առ քայլ առաջ եմ գնում:
«Էվերթոնը» կարող է հասնել «Ռեալի» ու «Բավարիայի» մակարդակին, ինչո՞ւ և ոչ: Առաջին հերթին պետք է առաջնությունում ավելի բարձր տեղեր զբաղեցնենք: Նախորդ երկու խաղերն այնքան էլ լավ չեն ստացվել, ինչպես մենք կցանկանայինք, բայց սա Պրեմիեր Լիգան է: Այստեղ յուրաքանչյուր խաղ նման է եզրափակչի, ինչպես ճակատամարտում», — մեջբերում է Ռոդրիգեսին ակումբի պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում Կառլո Անչելոտիի սաները 28 հանդիպումներից հետո ութերորդ տեղում են: