«Միլանի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին անգամ ցուցադրեց իր ակրոբատիկ հմտությունները:
Այս անգամ 39-ամյա ֆուտբոլիստը կրունկով գոլային փոխանցում է կատարել Լյուդվիգ Օգուստինսոնին:
Աստղային հարձակվողի փոխանցումը շվեդներին օգնեց հաշվի մեջ առաջ անցնել ԱԱ-2022-ի ընտրական խաղում Կոսովոյի դեմ խաղում (3-0):