Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Անդորրայի դեմ խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ մարտի 28-ին և ավարտվեց 3:0 հաշվով ՝ հօգուտ լեհերի:
Սրանք Լեւանդովսկու 65-րդ և 66-րդ գոլերն էին ազգային թիմի կազմում: Ըստ Goal-ի, 32-ամյա հարձակվողը դարձել է պատմության մեջ 7-րդ եվրոպացի խաղացողը, որը 65 գոլ է խփել իր ազգային թիմի կազմում:
Այս առումով առաջատարը մնում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 102 գոլ Պորտուգալիայի հավաքականի կազմում: Նրան հաջորդում են Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա, 84), Սանդոր Կոչիշը (Հունգարիա, 75), Միրոսլավ Կլոզեն (Գերմանիա, 71), Գերդ Մյուլլերը (Գերմանիա, 68) և Ռոբի Քինը (Իռլանդիա, 68):