Ինչպես հայտնի է, «Ռեալը» մտադիր է վաճառել Իսկոյի տրանսֆերը:
«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ կլինի հրաժարվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններից 70 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել է այն մասին, որ 27-ամյա կիսապաշտպանը Զիդանի ծրագրերից բացակայում է:
Լա լիգայի 11 հանդիպումներում Իսկոն 1 գոլ է խփել: Նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»: