Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»:
Բուենոս-Այրեսի ակումբը ցանկանում է ձեռք բերել Ռոմերոյի տրանսֆերը Ռոխոյի ճանապարհով: Հիշեցնենք, որ վերջինս «Յունայթեդը» լքել է փետրվարի սկզբին:
Ռոմերոն բազում առաջարկներ է ստացել ու մտադիր է լքել անգլիական գրանդը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել: