«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հրաժեշտ է տվել դարպասապահ Սերխիո Ռոմերոյին, որը նախօրեին հեռացավ անգլիական ակումբից՝ կապված պայմանագրի ավարտվելու հետ։
«Հաջողություն, Չիկի՛։ Քեզ հաջողություն եմ մաղթում, ընկե՛րս։ Դու նոր ակումբում լավ վերաբերմունքի ես արժանի։ Վայելի՛ր»,- գրել է դե Խեան թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ Ռոմերոն Անգլիա էր տեղափոխվել 2015 թվականին «Սամպդորիայից»։




























































