Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է իր խոսքերը Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Իսլանդիայի հետ խաղից հետո։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը խաղից հետո տեսախցիկի մոտ ասել էր՝ «Հայաստանի հավաքականը կարող եք վերանվանել Մ-21»։ Հայ ֆուտբոլիստների գոլերը նկատի ունենալով՝ Տիկնիզյանը ցանկացել է ասել, որ Ռուսաստանի Մ-21 հավաքականը կարելի է վերանվանել Հայաստանի հավաքական։
«Իսլանդիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի հաջոդ օրը ես արթնացա և տեսա, թե ինչպես են հայ երկրպագուները հարձակվել իմ ինստագրամի էջի վրա: Ես ստացել եմ ահռելի քանակությամբ բացասական հաղորդագրություններ. Մարդիկ ինձ գրում են. «Ո՞վ ես դու, որ նման բան ես ասում»: Բոլորը ինչ-որ կերպ փորձում են ինձ վիրավորել
Իմ խոսքերով, ես ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ Հայաստանի ազգային հավաքականին, ոչ երկրին, ոչ էլ երկրպագուներին: Դա ընդամենը Կատակ էր: Իմ խոսքերի էությունն այն էր, որ ես ու Զախարյանը մեծ ներդրում ունեցանք Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակի մեջ: Խնդրում եմ, մի կողմ թողեք ձեր նեգատիվը և ապրեք ձեր կյանքով: Ամեն ինչ լավ է»,-Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում Armenian Football Fans Vkontakte սոց ցանցի խումբը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ էր տարել 4:1 հաշվով: Մեկական գոլի հեղինակ էին դարձել Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը: