Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Շալկե 04»-ում, հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Sport Bild-ը:
20-ամյա ֆրանսիացին հրաշալի մրցաշրջան է անցկացրել «Շալկեում» և գրավել է նրանց «ոխերիմ թշնամիների» ուշադրությունը:
Հիշեցնենք, որ Տոդիբոյի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Ռոման», «Միլանը» և «Ինտերը»:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 5 հանդիպում: