«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» կմասնակցեն մի հետազոտության, որն ուղղված է գնահատելու գլխով խաղի ազդեցությունը ֆուտբոլիստների առողջության վրա:
Այս ակումբների մինչև 23 և 18 տարեկանների, ու կանանց թիմերի ֆուտբոլիստները մարզումների ընթացքում հատուկ սարքավորումներ կկրեն, որոնք օնլայն ռեժիմով կփոխանցեն գլխով հարվածների վերաբերյալ տվյալները:
ԱՊԼ-ում սպասում են, որ այս հետազոտությունը կավարտվի մի քանի ամսվա ընթացքում:
Ավելի վաղ, հետազոտությունները ցույց էին տվել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները հաճախ են հիվանդանում ուղեղի նեյրոդեգենարատիվ հիվանդություններով: