«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն գոլի հեղինակ է դարձել Ուելսի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղում: Բելգիայի ընտրանին 3-1 հաշվով հաղթանակ է տարել այդ խաղում:
Կիսապաշտպանն աչքի է ընկել խաղի 22-րդ րոպեին՝ Թորգան Ազարի փոխանցումից հետո:
Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 4 խաղում արդեն 5 գոլ է խեփլ: 4 գոլ՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, մեկը՝ Բելգիայի հավաքականում: