Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են:
«Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում»,- հայտնում է ՀՖՖ տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից: Երեկվա մարզմանը Ղազարյանը մարզվում էր անհատապես՝ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ: