Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարո է մեկնել Եվրո-2020-ին։
«Վիրջիլն 8 շաբաթ ունի, որ ընդգրկվի Եվրոպայի առաջնության հավաքականի կազմում։ Չգիտեմ՝ արդյոք ժամանակը կբավականացնի։
Շփվել եմ նրա հետ։ Նա արդեն աշխատում է դաշտում, բայց բարդացումներ միշտ հնարավոր են, ու նույնիսկ մեկ կամ երկու հավելյալ շաբաթը կնշանակի, որ այս մրցաշրջանում նա արդեն չի խաղա «Լիվերպուլի» կազմում։ Այդ ժամանակ կարելի է պատկերացնել, թե նրան ինչ կասեն․ «Կենտրոնացիր մյուս մրցաշրջանի վրա»։ Ուրախ եմ, որ նա ճիշտ ուղու վրա է։ Ամեն ինչ կախված կլինի նրա զգացողություններից։
Այն, որ նա կարող է խաղալ «Լիվերպուլում» կամ հավաքականում, ես որպես բոնուս եմ դիտարկում։ Հիմա նրա հետ հույս չեմ կապում։ Բայց եթե վերականգնվեր, հիանալի կլիներ։ Ընդհանրապես չեմ ուզում ճնշում գործադրել նրա վրա, նա ինքը պիտի ամեն ինչ որոշի», -մարզչի խոսքերն է փոխանցում TEAMtalk-ը։