«Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, խոսել է այս տարվա փետրվարին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման մասին՝ չնայած այլ ակումբների կողմից հետաքրքրվածության:
Խաղացողի աշխատավարձը, մինչ նոր պայմանագիրը, կազմել է ամսական 30 հազար ռուբլի:
«Ճիշտ է, խոսակցություններ եղել են: Բայց մենք մեզ համար հստակ որոշել էինք, որ դեռ ուզում ենք այստեղ՝ «Դինամոյում» աճել: Մեզ ամեն ինչ գոհացնում է»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Sport24-ը: