Իսպանիայի հավաքականը ներկայացրել է երկրորդ մարզաշապիկը, որով նրանք խաղալու են Եվրոպայի 2020 թվականի առաջնության ժամանակ: Այս մասին հաղորդվում է Իսպանիայի հավաքականի Twitter-ի էջում:
Երկրորդ մարզաշապիկը սպիտակ է`գորշ բծերով: Իսպանացիների տեխնիկական հովանավորը adidas-ն է:
2019-ի նոյեմբերին Իսպանիայի ազգային հավաքականը ներկայացրել էր նաև հիմնական հավաքածուն`պատրաստված ավանդական կարմիր գույներով:
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հայտնվել է E խմբում, որում ընդգրկված են նաև Սլովակիան, Շվեդիան և Լեհաստանը: