«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» երեք ֆուտբոլիստների նկատմամբ, հաղորդում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն ՝ «Կարմիր սատանաների» դիտակետում են պաշտպան Մանուել Ականջին, եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն և հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Աղբյուրը հայտնում է, որ «մանկունիանցիները» պատրաստ են առաջարկել «մեղուներին» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտա գերմանական ակումբի հետ համաձայնություն ձեռք բերել: Միևնույն ժամանակ, մանչեսթերցիների ակումբի հիմնական նպատակը 20-ամյա նորվեգացի հարձակվողն է:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միայն 13 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայու ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: