«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի մասին և պատասխանեց այն հարցին, թե կերկարաձգվի՞ ակումբի հետ պայմանագիրը:
«Եկեք չխոսենք տարիքի մասին: Ես նման եմ Բենջամին Բաթոնին, տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում:
Ես ուզում եմ իմ խաղով ապացուցել, որ արժանի եմ պայմանագրի երկարաձգմանը: Ամեն ինչ վերահսկելի է, մենք լավ հարաբերություններ ունենք ղեկավարության հետ: Տեսնենք, թե ինչ կլինի: Շտապելու ժամանակը չէ», — Իբրահիմովիչին է մեջբերում Sky Sport Italia- ն:
Այս մրցաշրջանում 39-ամյա շվեդ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 17 գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցում կատարել: