Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ: Հանդիպումը կկայանա Սան-Սեբաստյանում ու կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
«Բարսելոնան» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար սա կդառնա 168-րդ պաշտոնական խաղը կապտանռնագույների կազմում: «Բարսելոնայի» կազմում անցկացրած խաղերի քանակով Մեսսին կդառնա միանձնյա առաջատար՝ շրջանցելով Չավիին (767 խաղ):
Այս պահի դրությամբ Մեսսին բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրցած 767 խաղում դարձել է 661 գոլի և 263 գոլային փոխանցման հեղինակ:
Մեսսին Լա Լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 21 գոլով: