Իսլանդիայի հավաքականի և անգլիական «Էվերթոնի» առաջատար Գիլֆի Սիգուրդսոնը բաց կթողնի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումները:
Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը հայտնում է՝ պատճառն ընտանեկան է: Սիգուրդսոնն ու իր կինը սպասում են իրենց առաջնեկին, այդ իսկ պատճառով հավաքականի գլխավոր մարզիչը նրան թույլ է տվել լքել ազգային ընտրանու ճամբարը:
Հիշեցնենք՝ Իսլանդիայի ընտրանին մարտի 28-ին Երևանում մրցելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ: