ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի և Նեյմարի՝ փարիզյան ակումբում ապագայի մասին.
«Ակումբը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի պահի նրանց: Մենք մտադիր ենք հետագայում էլ վայելել նրանց ներկայությունը մեր ակումբում ու հույս ունենք, որ նրանք կմնան»,- Պարեդեսի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:
Կիլիան Մբապեն ավելի վաղ փարիզյան ակումբի ղեկավարությանն էր ներկայացերլ նոր պայմանագրի վերաբերյալ իր պահանջները: Ֆրանսիացին տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է պահանաջում: Նույնքան աշխատավարձ է սահմանված Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրում: