Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Վերոնան» ընդունել է «Ատալանտային»: Հանդիպումը կայացել է Վերոնայի «Մարկ-Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
33-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Վերոնայի» դարպասին, որն անվրեպ է իրացրել «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին: Առաջին կեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Դուվան Սապատան երկրորդ գոլն է ուղարկել տանտերերի դարպասն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
«Ատալանտան» 55 միավոր է վաստակել ու Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորզիոնականն է զբաղեցնում: Իսկ «Վերոնան» 38 միավորով 9-րդ տեղում է: