Esports RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոն հայտնել է, որ «Բարսելոնայում» հերքել են այն շշուկները, թե իրենք արդեն պայմանագիր են կնքել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի հետ:
«Բարսելոնան» հերքում է, թե այսօրվա դրությամբ գործարքն արդեն փակ է»,- գրել է Ռոմերոն Թվիթերի իր էջում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ անգլիական The Sunday Times պարբերականը հայտնել էր, որ կատալոնացիներն ու Վեյնալդունը նախնական համաձայնագիր են կնքել:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 46 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բարսելոնան» 55 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է: