Այսօր՝ մարտի 19-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել նոր տիտղոսային հովանավորի՝ TeamViewer ընկերության հետ։ Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։
ՄՅՈՒ-ի պայմանագիրը TeamViewer-ի հետ նախատեսված է 5 տարով։ Համագործակցության ժամանակահատվածում բրիտանական ակումբը տիտղոսային հովանավորից մոտ 326 մլն եվրո կստանա։ Մյուս մրցաշրջանից TeamViewer-ի լոգոտիպը կհայտնվի «կարմիր սատանաների» մարզաշապիկին։
Հիշեցնենք, որ ՄՅՈՒ-ի նախորդ տիտղոսային հովանավորը Chevrolet-ն էր, որի հետ պայմանագրով մանչեսթերյան ակումբը մրցաշրջանի համար ստանում էր մոտ 87 մլն եվրո։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում 57 միավորով 2-րդ տեղում է։