Ղազախստանի առաջնության 2-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարեց «Կասպիի» դարպասը:
Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Բարսեղյանը փոխարինվել է 82-րդ րոպեին:
«Աստանան» այս խաղից հետո ունի 4 միավոր: