Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում ՊՍԺ-ն չկարողացավ սեփական հարկի տակ առավելության հասնել «Մոնակոյի» նկատմամբ։
Փարիզյան ակումբը առաջին խաղակեսից հետո՝ 3:2 հաշվով հաղթում էր մրցակցին: Դուբլի հեղինակ էր դարձել Նեյմարը:
Սակայն, երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Իսլամ Սլիմանին կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց 46 միավոր և շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Մոնակոն»՝ 29 միավորով, 8-րդ հորիզոնականում է։