Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Միլանի» հետ: Խաղը կկայանա «Սան-Սիրո» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Միլան». Դոնարումա, Կալյուլյու, Կյեր, Թեո Էրնանդես, Կրունիչ, Կեսյե, Մեյտե, Կաստիլյեխո, Չալհանօղլու, Սալեմակերս:
«Մանչեսթեր Յունայթեդ». Հենդերսոն, Շոու, Մագուայեր, Լինդելոֆ, Վան-Բիսակա, Ֆրեդ, Մակտոմինայ, Գրինվուդ, Ֆերնանդեշ, Ջեյմս, Ռեշֆորդ:
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: