Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի» խաղում (1-6) հյուրերի հարձակվող Սերխիո Ագուերոն հեթ-տրիկ է գրանցել։
Այս հեթ-տրիկը 12-րդն էր արգենտինացի հարձակվողի համար Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչը ռեկորդ է այս մրցաշարում։
Այս ցուցանիշով Ագուերոն շրջանցել է «Նյուքասլի» նախկին հարձակվող, ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ալան Շիրերին, ով 11 անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել ԱՊԼ-ում։
9 անգամ մեկ խաղում երեք գնդակ խփել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբբի Ֆաուերը, ութական անգամ՝ Թիերի Անրին, Հարի Քեյնը և Մայքլ Օուենը։