Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»:
Հատկանշական է, որ մինչև 77-րդ րոպեն տանտերերը պարտվում էին 0:2 հաշվով: Առաջին կեսում հյուրերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Բերարդին: Հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Զազան կրճատեց հաշվի տարբերությունը: 86-րդ րոպեին Մանրդրագորան հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում Զազան դառնալով դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս խաղից հետո «Տորինոն» 23 միավորով 17-րդ տեղում է: «Սասուոլոն» 8-րդն է 39 միավորով:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: