«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։
«Նա լավագույն խաղացողն է, որի հետ ես աշխատել եմ։ Անկեղծ չէր լինի մեկ ուրիշի մասին նման բան ասելը։
Եթե յուրաքանչյուր խաղացող այդպես ձգտեր զարգանալ, ինչպես Լևանդովսկին այն պահից, երբ ես նրան տեսա «Լեխում», ֆուտբոլն ուղղակի կխենթանար։ Բոլոր խաղացողները ֆենոմեններ կլինեին։
Նա իսկական մեքենա է, նա ամեն ինչ արել է, որ գնդակը ցանցն ուղարկելու մեքենա դառնա։ Նա հստակ գիտի ինչ անել յուրաքանչյուր իրավիճակում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ու մյուս խաղացողներին, որոնք օգնել են ինձ լավ մարզիչ դառնալ»,- ասել է Կլոպը Bild-ին տված հարցազրույցում։