Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Խփած գոլերից առաջինը այս մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմի համար հարյուրերորդն էր:
Ըստ OptaJoe-ի ՝ իսպանացի մասնագետի թիմերը վերջին 12 մրցաշրջաններում առնվազն 100 գոլ են խփել 2008 թվականից ի վեր:
Ընդամենը 686 խաղում իսպանացու մարզած ակումբները մրցակիցների դարպասը խփել են 1718 գոլ:
Հիշեցնենք, որ մինչ «Մանչեսթեր Սիթին» մասնագետը աշխատում էր «Բավարիայում» ու «Բարսելոնայում»: