VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»:
Հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ ունեցան բազմաթիվ պահեր, սակայն այս խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։
Նշենք, որ հյուրերը երկրորդ խաղակեսն անցկացրել են 10 հոգով․ խաղակեսի հենց սկզբում Հայկ Իշխանյանը ստացավ կարմիր քարտ։
Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 26 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով առաջ անցնելով «Արարատից»։ «Շիրակը» 8 միավորով 9-րդ տեղում է։