«Մեծ մրցաշարի» 15-ակի հաղթող Թայգեր Վուդսը ավտովթարից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին նա հայտարարել է իր Twitter-ում:
«Ուրախ եմ հայտարարել, որ արդեն վերադարձել եմ տուն, որտեղ կշարունակեմ վերականգնվել: Շնորհակալություն բոլորին վերջին շաբաթների ընթացքում ստացված աջակցության և հաղորդագրությունների համար», — գրել է Վուդսը:
Վուդսը վթարի էր ենթարկվել փետրվարի 23-ին Լոս Անջելեսում: Նրան մեքենայից դուրս բերելու համար փրկարարները ստիպված էին կտրել մեքենան: Ամերիկացին լուրջ վնասվածքներ է ստացել աջ ոտքի շրջանում։