Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունում է «Ատալանտային»։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Ռեալ»․ Կուրտուա, Նաչո, Ռամոս, Վառան, Մենդի, Վալվերդե, Կրոս, Մոդրիչ, Լուկաս Վասկես, Բենզեմա, Վինիսիուս։
«Ատալանտա»․ Սպորտիելո, Տոլոյ, Ռոմերո, Ջիմշիտի, Գոսենս, Մեհլե, Դե Ռոոն, Պաշալիչ, Մալինոսկի, Մուրիել։
Թիմերի միջև առաջին խաղում մադրիդյան թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։