«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես վերադարձել է Շվեդիայի հավաքական, հաղորդում է հավաքականի պաշտոնական Twitter-ը:
39-ամյա հարձակվողը ազգային հավաքական է հրավիրվել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղերի համար, ինչը 2016 թվականից ի վեր նրա առաջին հրավերքն է հավաքական:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: Խաղը կկայանա Շվեդիայում: