«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղից առաջ մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ հավանական վերադարձի մասին։
«Այո, ամեն ինչ կարող է լինել։ Մենք գիտենք Կրիշտիանուին, գիտենք նրա անձն ու հիշում ենք այն ամենն, ինչ նա արել է թիմի համար։ Հիմա նա «Յուվենտուսի» խաղացող է, մենք պիտի հարգենք դա։ Տեսնենք՝ ամեն ինչ ինչպես կդասավորվի ապագայում։ Ինձ երջանկացնում էր նրան մարզելն, ու Կրիշտիանուն ինձ շատ էր տպավորում։ Հենց հիմա նա այլ թիմի է օգնում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։